Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կորած սերունդ

Կորած սերունդ
17.11.2023 | 15:13

Տվածդ մի կյանք է, երկիր,

ու երկու հեղափոխություն.

օրերս կում-կում բարակեցին

այդ թավշե երկճյուղ կոկորդում:

Մանրաթելեր մնացին ինձ

ու սարդի մի ձիգ լար,

և կախ-կախվել եմ հող ու ամպի արանքում:

Տարվում էր մարմինս տերև` ալիքը ալիքի վրա,

ու բերվում տաշեղ` հոսանքը հոսանքից հետո.

փողոցեփողոց, հրապարակ ու կայարան:

Հետո գույները է՛լ տաք չէին` խամր ու մրոտված,

բառերի փոշին էր թափվում,

ծածկում էր սավանը սպիտակ խոսքի,

և հյուսվում էր պարան… ու էլի՛ պարան

մեր կոկորդին:

Մի պատերազմից մյուսը անցնող

անկանոն կրակահերթ.

ժամանակավոր դադար է կյանքս

ապրել-չապրելու այդ սևխոռոչ երախում:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3549

Մեկնաբանություններ